• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Մոսկվայում կայացավ միջոցառում՝ նվիրված հայ, ռուս և իրանցի ժողովուրդների բարեկամությանը

21 մայիսի, 2022

Մայիսի 20-ին Մոսկվայի ազգությունների տանը կայացավ «Մետաղագործների քաղաք Ֆուլադշեհր՝ ռուս-հայկական-իրանական բարեկամության խորհրդանիշ» խորագրով միջոցառումը՝ նվիրված խորհրդային հայազգի ճարտարապետ Անատոլի Մելիք-Փաշաևի կողմից քաղաքի ստեղծման 50-ամյա հոբելյանին։ Միջոցառման նախաձեռնող՝ «Արարատ» հայկական մշակութային և լուսավորչական միություն։

Հոբելյանական երեկոյին հանգամանալից զեկույցով հանդես եկավ քաղաքի շինարարության ակտիվ մասնակիցներից մեկը, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչ, վաստակավոր շինարար Ֆելիքս Թանդիլովը։ Երեկոն վարեց հասարակական գործիչ, հայագետ Ալեքսանդր Երկանյանը։

Ողջույնի խոսքով միջոցառմանը հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը, ով իր խոսքում կարևորեց հայ, ռուս և իրանցի ժողովուրդների միջև բարեկամությանը նվիրված նախաձեռնությունների իրականացումը։  

Միջոցառմանը ներկա գտնվեցին իրանական, տաջիկական և ասորական համայնքի ներկայացուցիչներ։ Երեկոյի ընթացքում ներկայացվեց նաև մշակութային ծրագիր։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: