• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

09 հունիսի, 2022

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների քննարկման օրակարգն ընդգրկում էր հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 30 տարիների ընթացքում հայ-ռուսական միջպետական ​​հարաբերությունները բարձրացվել են դաշնակցային համագործակցության որակապես նոր մակարդակի, որն առանձնանում է ամենաբարձր և բարձր մակարդակներում ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ:

Կողմերն անդրադարձ են կատարել տարաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը նշել է Ռուսաստանի առանցքային դերը 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման գործում։ Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեության առանցքային նշանակությունը՝ ինչպես սադրանքների կանխման և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, այնպես էլ՝ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման գործում։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ  մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի մերձակայքում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, Ադրբեջանի կողմից խախտված ստատուս-քվոն կվերականգնվի։

Արարատ Միրզոյանը նաև բարձր է գնահատել ՌԴ միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Ռուսաստանի հետևողական աշխատանքը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանի անվտանգության, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղություններով։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական, հումանիտար և մշակութային ոլորտներում համագործակցության ամրապնդման հնարավորությունները:

Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Նույն օրն առավոտյան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հղումը՝ https://www.mfa.am/hy/press-releases/2022/06/09/arm_rus/11492։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: