• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը

10 հունիսի, 2022

Ս/թ․ հունիսի 10-ին Մոսկվայի Պ․Ի․ Չայկովսկու անվան համերգասրահում տեղի ունեցավ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը։

«Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը» նվիրված են ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Կազմակերպիչներն են՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՌԴ մշակույթի նախարարությունը, «Ռոսկոնցերտ»-ը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մասնակցությամբ։

Հանդիսավոր բացմանը ելույթներով հանդես եկան ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովան։

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի ողջույնի խոսքերը ներկաներին և մշակույթի օրերի մասնակիցներին փոխանցեց դեսպանության Մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն։

Միջոցառմանը ներկաներն ունկնդրեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումները՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

ՀԱՖՆ-ը համերգի ընթացքում կատարեց հայ և ռուս ականավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնց թվում էին՝ Արամ Խաչատրյանի Սյուիտը ‹‹Սպարտակ›› բալետից, Առնո Բաբաջանյանի ‹‹Հերոսական բալլադը››՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար, Չայկովսկու թիվ 6 ‹‹Պաթետիկական›› սիմֆոնիան: 

Հանդիսատեսը ջերմորեն ողջունեց համերգի հատուկ հյուրերին՝ միջազգային փառատոնների դափնեկրեր Ալեքսանդր Գինդինին /դաշնամուր/ և Լիպարիտ Ավետիսյանին /տենոր/։

Նշենք, որ ս/թ․ հունիսի 11-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Ռախմանինովի անվան սրահում տեղի կունենա  Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ելույթը /ղեկ․՝ Էդուարդ Թադևոսյան/։ Քառյակի երկրորդ համերգը կկայանա հունիսի 13-ին Կիսլովոդսկի Վ․ Ի․ Սաֆոնովի անվան Հյուսիսկովկասյան պետական ֆիլհարմոնիայում: 

 

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: