• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ․Հարությունյանն այցելել է ՀԱՊԿ միացյալ շտաբ

14 հուլիսի, 2022

Հուլիսի 14-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը և ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն այցելել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբ։

Աշխատանքային հանդիպմանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը տեղեկացրել է հայկական կողմին ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական շահերի պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության ապահովմանն ուղղված կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի, կառավարման մարմինների, ուժերի և միջոցների մասին, ինչպես նաև անդրադարձել ՀԱՊԿ շրջանակում զորքերի և ուժերի համատեղ պատրաստման գործընթացին։

Վ․ Հարությունյանը, Վ․ Բիյագովը և գեներալ-մայոր Ա․ Տոնոյանը ներկա են գտնվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնում, որտեղ իրականացվում է կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, վերլուծումն ու տեղեկատվության փոխանցումը։ Կենտրոնը տրամադրում է նաև տեղեկատվական, վերլուծական և տեխնոլոգիական աջակցություն ՀԱՊԿ կանոնադրական և աշխատանքային մարմինների գործունեությանը՝  կառույցի անդամ պետությունների անվտանգության ապահովմանն ուղղված ժամանակին որոշումների կայացման նպատակով։

Հյուրերը ծանոթացել են նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի ստորաբաժանումների գործունեությունը, ինչպես նաև Միջազգային ռազմական կենտրոնի ցուցահանդեսային դահլիճում ներկայացված պատմական ցուցադրությանը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: