• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպանությունում կայացել է Հայաստանին Ի․ Իսակովի անձնական իրերի փոխանցման արարողությունը

27 հուլիսի, 2022

Հուլիսի 27-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության շքասրահում կայացել է Դմիտրի Խմելյովի մասնավոր հավաքածուից Խորհրդային միության նավատորմի հայազգի ծովակալ, ԽՍՀՄ հերոս Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) անձնական իրերի փոխանցման արարողությունը ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին։

Միջոցառմանը ներկա են եղել ՌԴ ՊՆ, ԱԳՆ, Մոսկվայի Հաղթանակի թանգարանի, ՌԴ ԶՈՒ Կենտրոնական թանգարանի ներկայացուցիչները, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները։

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր շնորհակալական խոսքերն է հայտնել Դ․Խմելյովին նախաձեռնության համար և ընդգծել Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած անվանի գործիչների և հերոսների հիշատակի պահպանման կարևորությունը։

«Այսօրվա միջոցառմամբ մենք առաջին հերթին հարգանքի տուրք ենք մատուցում անվանի ծովակալին, ում անցած ռազմական ճանապարհը հանդիսանում է սեփական կոչմանն ու Հայրենիքին ծառայելու եզակի օրինակ։ Հ․Իսակովը ոչ միայն տաղանդավոր նավաստի էր, ով արժանացել էր ծովակալի կոչմանն ու դարձել առանցքային գործիչ Խորհրդային միության ռազմածովային գործում, այլ նաև ականավոր գիտնական», - նշել է դեսպան Հարությունյանը։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև դեսպանության ներքո ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդ գեներալ-մայոր Արմեն Լալայանը, խորհրդային և ռուսաստանյան ռազմական գործիչ, ՌԳԱ անդամ, փոխծովակալ Աշոտ Սարկիսովը, ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, առաջին աստիճանի կապիտան Վալերի Լապինը  և մասնավոր կոլեկցիոներ, ՌԴ ԶՈՒ Կենտրոնական շրջանի հանրային խորհրդի անդամ Դմիտրի Խմելյովը։

Նշենք, որ հայկական կողմին փոխանցված Հ․Իսակովի անձնական իրերի շարքում են՝ զեկույցի համար նախատեսված թղթապանակը, մեդալի շնորհման մասին վկայականը ծովակալ Նիկոլայ Կուզնեցովի ստորագրությամբ, տարբեր լուսանկարներ, շնորհավորական հեռագրեր՝ ուղարկված մարշալ Սեմյոն Բուդյոնիի, մարշալ Ռադիոն Մալինովսկու, մարշալ Հովհաննես Բաղրամյանի և այլոց կողմից։ Վերոհիշյալ իրերը ժամանակավոր պահպանմանը հանձնված են եղել Սամարայի կայազորի թանգարանին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: