• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ․Հարությունյանը Գիտելիքի օրվա առթիվ այցելել է Լազարյանների անվան հ․2042 դպրոց

01 սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է հայերեն, արաբերեն և պարսկերեն լեզուների խորացված ուսուցմամբ Լազարյանների անվան մոսկովյան հ․2042 դպրոցը։

Դեսպան Վ․Հարությույանը դպրոցի տնօրեն Գ. Աբրահամյանի հետ ունեցած առանձնացրույցի ընթացքում քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր։

ՌԴ-ում ՀՀ դեսպանը ողջույնի ելույթով հանդես է եկել նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ դպրոցում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։

Իր խոսքում Վ․Հարությունյանը շնորհավորել է դպրոցի ուսուցչական կազմին և աշակերտներին Գիտելիքի օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ կրթական գործընթացում։ ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է, որ հ․2042 դպրոցն հաջողությամբ շարունակում է հայերեն լեզվի, գրականության և պատմության ուսուցանումը և իրականացնում առանձնահատուկ առաքելություն՝ ուղղված հայ-ռուսական կրթական և հումանիտար համագործակցության ամրապնդմանը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրել է նաև Լազարյանների անվ․ դպրոցի սաներին այցելել ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, որը տեղակայված է Լազարյանների անվ․արևելյան լեզուների ինստիտուտի պատմական շենքում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: