• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ․Հարությունյանը ՌԴ Պետդումայի պատգամավոր Վ․Րեսինի հրավերով այցելել է ք․Մոսկվայի եկեղեցական համալիր

05 սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 3-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Րեսինի հրավերով այցելել է Ռուս Ուղղափառ եկեղեցու Սբ․Մեծ նահատակ Դեմետրիոս Թեսաղոնիկեցու եկեղեցական համալիրը։

Վլադիմիր Րեսինը, ով հանդիսանում է նաև ք․ Մոսկվայի քաղաքապետի և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի խորհրդականը, ներկայացրել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին հատուկ ծրագրի շրջանակում կառուցված եկեղեցական համալիրը՝ տեղակայված Մոսկվայի Խորոշևո-Մնյովնիկի շրջանում։

Դիվ․ներկայացուցչության ղեկավարին դիմավորել են ք․Մոսկվայի Հյուսիս-արևմտյան վարչական շրջանի ղեկավար Ալեքսեյ Պաշկովը, Հյուսիս-արևմտյան շրջանի փոխանորդության առաջնորդ, Նարո-Ֆոմինսկի եպիսկոպոս Պարամոնը, եկեղեցու հովվապետ հայր Դմիտրին (Կրուտով), ինչպես նաև եկեղեցու ծխականներն ու ծխական դպրոցի սաները։

Ծանոթանալով եկեղեցական համալիրին և դպրոցին՝ դեսպան Վ․Հարությունյանն ընդգծել է իրականացվող ծրագրի բացառիկությունն, ինչպես նաև նշել ծխական դպրոցների կարևորությունը, որոնք ոչ միայն որակյալ կրթություն են ապահովում, այլ նաև գրավիչ դառնում երեխաների և պատանիների շրջանում։

Հանդիպման ավարտին ՌԴ-ում ՀՀ դեսպանն իր շնորհակալությունն է հայտնել Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգևորականներին և Վլադիմիր Րեսինին հրավերի և եկեղեցական համալիրն այցելելու հնարավորության համար։

Նշենք, որ եկեղեցական համալիրն այս տարվա մարտին օծվել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի կողմից։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: