• English
  • Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Վ․ Հարությունյանն իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահ Վ․ Պուտինին

20 սեպտեմբերի, 2022

Հայտնում ենք, որ ս/թ․ սեպտեմբերի 20-ին Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան դահլիճում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ  Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

ՌԴ նախագահ Վ․Պուտինն, ելույթ ունենալով հավատարմագրերի հանձնման արարողությանը, ընդգծել է, որ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի մտերիմ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցը։ ՌԴ նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին և ՀՀ ղեկավարությանը սեպտեմբերի 21-ին նշվող Անկախության օրվա առթիվ։

Վ․Պուտինն ընդգծել է նաև, որ այս տարի նշվում է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և երկու երկրների միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը։

ՌԴ նախագահը շեշտել է, որ երկու երկրները շարունակում են ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։

Իր ելույթում Վ․ Պուտինն անդրադարձել է նաև ՀԱՊԿ հատուկ առաքելությանը, որին հանձնարարված է իրավիճակի ուսումնասիրության արդյունքում պատրաստել առաջարկներ Հավաքական անվտանգության խորհրդի համար, ինչպես նաև նշել, որ այս տարվա նոյեմբերին Երևանում կկայանա ՀԱՊԿ ամենամյա գագաթնաժողովը։  

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: