• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ․Հարությունյանը Սոչիում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 1-ին Սոչիի քաղաքային ժողովի շենքում տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են Սոչիի քաղաքային ժողովի և Կրասնոդարի օրենսդիր ժողովի հայազգի պատգամավորները, գործարար շրջանակների ներկայացուցիչները, գիտության, մշակույթի գործիչներն ու երիտասարդական կառույցների անդամները։

ՌԴ-ում ՀՀ դեսպանն իր ելույթում ընդգծել է Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպման կարևորությունը, որոնք միտված են հարցերի լայն շրջանակի առարկայական քննարկմանն ու փոխգործակցության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում Վ․Հարությունյանը ներկայացրել է ս/թ․հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև Սոչիում կայացած երկկողմ հանդիպման և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքները։

Հանդիպմանն առանձին քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության ծրագրերում և նախաձեռնություններում հայ համայնքի մասնակցության հարցերը։

Դեսպան Վ․Հարությունյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերել են հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հեռանկարներին և տարածաշրջանում տիրող իրավիճակին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև դեսպանության խորհրդական (ք․Սոչի) Մհեր Բադալյանը և դեսպանության ներքո ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Իլյա Վարովը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: