• English
  • Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Վ․ Հարությունյանը հանդիպել է ՄՄՀՊԻ-ի հայ ուսանողների հետ

16 դեկտեմբերի, 2022

Դեկտեմբերի 15-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանություն են այցելել ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) հայազգի ուսանողները։

Դեսպանության շքասրահում ուսանողների հետ հանդիպել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

Ողջունելով ապագա դիվանագետներին՝ դեսպան Վ․Հարությունյանն ընդգծել է հայազգի երիտասարդության և բուհական միությունների հետ ճանաչողական հանդիպումների անցկացման կարևորությունն՝ ուղղված Հայրենիքի հետ կապի ամրապնդմանն ու դիվ․հաստատության հետ համագործակցության խորացմանը։

Վաղարշակ Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների արդի փուլին, խոսել դրանց զարգացման հեռանկարների մասին։ ՌԴ-ում ՀՀ դեսպանն առանձին անդրադարձ է կատարել տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցերին և ներկայացրել դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումն ու մոտեցումները։

Հանդիպմանը ՌԴ-ում ՀՀ դեսպանը պատասխանել է նաև ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին, եվրասիական տարածքի ինտեգրացիոն գործընթացներում ՀՀ մասնակցությանը, երկու պետությունների միջև գիտակրթական ոլորտում համագործակցությանն ու այլ թեմաներին։ Ուսանողները հետաքրքրվել են նաև դեսպանության գործունեությամբ տարաբեր ոլորտներում։

Այցելության շրջանակում ուսանողների համար կազմակերպվել է նաև շրջայց Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի պատմական շենքի դահլիճներով։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: