• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ․ Հարությունյանը հանդիպել է ՌԴ Յարոսլավլի մարզի նահանգապետ Մ․ Եվրաևի հետ

15 փետրվարի, 2023

Փետրվարի 15-ին ք․ Յարոսլավլում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևի հետ։ Հանդիպմանը, որը կայացել է մարզում մեկնարկող «Հայաստանի օրերի» շրջանակում, ներկա է գտնվել նաև ք․ Յարոսլավլի քաղաքապետ Արտյոմ Մոլչանովը։

Դեսպան Վ․ Հարությունյանը Յարոսլավլի մարզի նահանգապետի հետ զրույցում կարևորել է ՀՀ և ՌԴ մարզերի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության հետագա ամրապնդումը։

«Հայաստանի մշակույթի օրերի ծրագիրը նախատեսվում է անցկացնել ՌԴ տարբեր մարզերում։ Մենք որոշել ենք ծրագրի մեկնարկը տալ Յարոսլավլում՝ Ռուսաստանի պատմական քաղաքների «Ոսկե օղակի» երթուղու սրտում։ Կարևոր ենք համարում ակտիվացնել մեր հարաբերությունները բոլոր առանցքային ուղղություններով՝  բարձրացնելով դրանք նոր մակարդակի», - ընդգծել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը։

Իր հերթին Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևն ընդգծել է մշակութային կապերի զարգացման կարևորությունն ու անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերին։

«Յարոսլավլի մարզի համար մեծ պատիվ է այս մշակութային ծրագրի իրականացումը։ Մենք Հայաստանի հետ համագործակցության վաղեմի ավանդույթներ ունենք։ 2008թ․-ին ստորագրվել է Յարոսլավլի և ՀՀ Արմավիրի մարզի միջև համաձայնագիր առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին», - նշել է Միխայիլ Եվրաևը։

Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական, տրանսպորտային և կրթական ոլորտների համագործակցությանը։ Կողմերն ընդգծել են նաև տեղի հայ համայնքի գործունեության կարևորությունը։

Նշենք, որ փետրվարի 15-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վ․ Հարությունյանը կմասնակցի «Յարոսլավլի մարզում Հայաստանի մշակույթի օրերի» բացման հանդիսավոր արարողությանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: