• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ․ Հարությունյանը հանդիպել է Յարոսլավլի մարզային դումայի նախագահ Մ․Բորովիցկու հետ

16 փետրվարի, 2023

Փետրվարի 15-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Յարոսլավլի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Յարոսլավլի մարզային դումայի նախագահ Միխայիլ Բորովիցկու հետ։

Հանդիպմանը ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման կարևորությունը, ինչպես նաև նշել այդ գործում հայ համայնքի դերակատարությունը։

«Յարոսլավլի մարզում մենք ունենք ամուր համայնք։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ տարածաշրջանում գործադրված այն ջանքերի համար, որոնք նպաստում են ազգային ինքնության պահպանմանն ու դրա հետ մեկտեղ տեղի հասարակության մեջ ինտեգրմանը։ Մենք ցանկանում ենք առավել ամրապնդել մեր կապերը։ Այդ ուղղությամբ կուտակված է մեծ ներուժ, ինչն անհրաժեշտ է օգտագործել», - ասել է դեսպան Վ․ Հարությունյանը։

Յարոսլավլի մարզային դումայի նախագահն իր հերթին ևս ընդգծել է երկկողմ գործակցության ողջ ներուժի օգտագործման կարևորությունը։

«Հայաստանի հետ մենք ունենք բավականին սերտ կապեր։ Հնարավորություններն, ըստ իս, ոչ ամբողջական են իրագործված։ Կարծում եմ, մենք ունենք հնարավորություններ առավել խորացնելու տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցությունը», - նշել է Մ․ Բորովիցկին։

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Պերեսլավլ-Զալեսկի քաղաքում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը դեսպան Վ․Հարությունյանը խոսել է արդի հայ-ռուսական հարաբերությունների մասին, ընդգծել Հայաստանի և Ռուսաստանի մարզերի միջև միջտարածաշրջանային հարաբերությունների զարգացմանն կարևորությունն, ինչպես նաև առանձին անդրադարձ կատարել տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։

ՌԴ-ում ՀՀ դեսպանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի:

Վ․Հարությունյանն այցելել է նաև Յարոսլավլ քաղաքի «Սուրբ Գևորգ» Հայ Առաքելական եկեղեցի, ինչպես նաև եկեղեցուն կից գործող հայկական մշակութային կենտրոնն ու կիրակնօրյա դպրոցը։  

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: