• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ-ում Դանիայի դեսպանության ներքո Ֆարերյան կղզիների ներկայացուցչության ղեկավարի հետ

28 փետրվարի, 2023
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ-ում Դանիայի դեսպանության ներքո Ֆարերյան կղզիների ներկայացուցչության ղեկավարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 28-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ-ում Դանիայի Թագավորության դեսպանության ներքո Ֆարերյան կղզիների ներկայացուցչության ղեկավար Հակուն Դյուրհուսի հետ։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող հարցեր։

Դեսպան Վ․Հարությունյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2022թ. սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև 2022թ. դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերներին՝ Վ․Հարությունյանն ընդգծել է իրավիճակի շուրջ միջազգային հանրության համապատասխան արձագանքի կարևորությունը։

Կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: