• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Հայաստանի օրերը Կրասնոդարի երկրամասում

29 մարտի, 2023

Ապրիլի 1-ից 4-ը ՌԴ Կրասնոդարի երկրամասի ք․Սոչիում մեկնարկում է «Հայաստանի օրերը» ծրագիրը։  Նախաձեռնության կազմակերպիչներն են՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը և դիվ․ներկայացուցչության ներքո գործող Մշակույթի կենտրոնը՝ ք․ Սոչիի վարչակազմի և տեղի հայ համայնքի աջակցությամբ։

Ծրագիրն ուղղված է լայն հանրության շրջանում հայկական մշակութային ժառանգության և հայ-ռուսական պատմական կապերի ու արժեքային միասնության ներկայացմանը։

Կրասնոդարի երկրամաս այցի շրջանակում ՌԴ-ում ՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ կունենա երկրամասի և ք․Սոչիի վարչակազմի ղեկավարության հետ։

Մշակութային ծրագիրը բաղկացած է հետևյալ միջոցառումներից․

  • «Սարյանից մինչև Փարաջանով» խորագրով կերպարվեստի ցուցահանդես

           /Ապրիլի 1-ից 16-ը – ք․ Սոչի, Արվեստի թանգարան/

  •  Հայկական կինոյի 100-ամյակին նվիրված ռետրոսպեկտիվ ցուցադրումների շարք

          /Ապրիլի 1-ից 5-ը – «Ռոդինա» արտ-մեդիա կենտրոն/

  • Բաց լսարան /«Հայաստանը համաշխարհային քաղաքակրթությունների համատեքստում» խորագրով դասախոսություն

            Ապրիլի 4-ին /ժամը՝ 16․00-ին/ - ք․Սոչիի Երիտասարդության տուն

  • Գալա համերգ / «Հայաստան-Ռուսաստան․ մշակույթների երկխոսություն»/

             Ապրիլի 2-ին /ժամը՝ 19․00/ - ք․ Սոչիի Ձմեռային թատրոն

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: