• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վաղարշակ Հարությունյանը Կրասնոդարում հանդիպել է ՀԱԵ Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանի հետ

30 մարտի, 2023

ՌԴ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով գտնվում է ՌԴ Կրասնոդարի երկրամասում, որտեղ ս/թ․ապրիլի 1-ին մեկնարկում է «Հայաստանի օրերը» ծրագիրը։

Մարտի 29-ին Կրասնոդար քաղաքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀԱԵ Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև թեմի խորհրդի անդամներն ու Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոս Լևոն Մինասյանը։

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են Ռուսաստանի հարավի հայ համայնքի և Հայրենիքի միջև կապերի ամրապնդման, ազգային ինքնության պահպանմանն ուղղված ջանքերի շարունակելիության կարևորությունը։ Այս համատեքստում քննարկվել են դեսպանության և թեմի միջև համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։

Նույն օրը դեսպան Վաղարշակ Հարությունյանը Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանի ուղեկցությամբ այցելել է ք․Կրասնոդարի «Սուրբ Հովհաննես Ավետարանիչ» Հայ Առաքելական եկեղեցի։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: