• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ․ Հարությունյանի հանդիպումը Եկատերինոդարի և Կուբանի միտրոպոլիտ Գրիգորիի հետ

31 մարտի, 2023

Մարտի 31-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ք․ Կրասնոդարում հանդիպել է Եկատերինոդարի և Կուբանի միտրոպոլիտ Գրիգորիի հետ։

Հանդես գալով հանդիպման բացման խոսքով՝ կողմերն ընդգծել են երկու երկրների եկեղեցիների միջև փոխգործակցության կարևորությունն ու անդրադարձել հոգևոր երկխոսության հետագա զարգացման հարցերին։

Դեսպան Վ․Հարությունյանը զրուցակցին ներկայացրել է «Հայաստանի օրերը Ռուսաստանի մարզերում» ծրագիրը, որը Կրասնոդարի երկրամասում կանցկացվի ապրիլի 1-ից 4-ը՝ նպատակ ունենալով ամրապնդել երկու երկրների հասարակությունների միջև պատմական և հոգևոր-մշակութային կապերը։

Զրույցի ընթացքում քննարկվել են համատեղ ջանքերն՝ ուղղված սրբավայրերի և կրոնական ժառանգության պահպանմանն, ինչպես նաև մի շարք հարցեր հոգևոր կապերի հետագա զարգացման նպատակով։

Երկուստեք ընդգծվել է, որ տեղի հայ համայնքը երկու երկրներն իրար կապող կարևոր օղակն է։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: