• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ․Հարությունյանի հանդիպումը Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

01 ապրիլի, 2023

Մարտի 30-ին ՌԴ Կրասնոդարի երկրամաս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ք․ Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանն ունեցած իր ելույթում դեսպան Վ․Հարությունյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների արդի փուլի և երկու երկրների միջև միջտարածաշրջանային հարաբերությունների օրակարգի առաջնահերթությունների մասին, ինչպես նաև հանգամանալից անդրադարձ կատարել տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և ընթացող զարգացումներին։

ՌԴ-ում ՀՀ դեսպանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը, հայ-ռուսական բազմակողմ հարաբերություններին, ՀՀ-ում առկա ներդրումային հնարավորություններին և այլ թեմաներին։ Համայնքի ներկայացուցիչների հարցերին պատասխանել է նաև հանդիպմանը ներկա Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոս Լևոն Մինասյանը։

Հանդիպման ավարտին Վ․Հարությունյանը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար համայնքային երկու կառույցի ղեկավարներին հանձնել է դեսպանության շնորհակալագրերը։

Կրասնոդարի երկրամաս այցի շրջանակներում ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է նաև ՀԱԵ Հարավային Ռուսաստանի հայոց թեմի ներքո գործող մշակույթի կենտրոնն ու կիրակնօրյա դպրոցը։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: