• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպանի հանդիպումը ք․Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

03 ապրիլի, 2023

Ապրիլի 2-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ք․Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են համայնքային կառույցների, գործարար շրջանակների և երիտասարդական կառույցների ներկայացուցիչները։

Ելույթ ունենալով հանդիպմանը՝ դեսպան Վ․Հարությունյանը նշել է Հայրենիքի հետ համայնքի կապի ամրապնդման ու դեսպանության հետ համագործակցության ընդլայնման  կարևորությունը, ընդգծել հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը, անդրադարձել երկու պետությունների միջև փոխգործակցության հիմնական ուղղություներին, ինչպես նաև խոսել տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման գործում Ռուսաստանի Դաշնության առանցքային դերի մասին։

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության շրջանակում համայնքի մասնակցության հարցերին, ինչպես նաև ՀՀ-ում ստեղծված տնտեսական և ներդրումային հնարավորություններին։

Հանդիպմանը դեսպան Վ․Հարությունյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, տնտեսական ոլորտում ՀՀ կառավարության ծրագրերին և այլ թեմաներին։

ՌԴ-ում ՀՀ դեսպանը ք․Սոչիում այցելել է նաև «Սուրբ Սարգիս» Հայ Առաքելական եկեղեցի և հանդիպել եկեղեցու վանահայր Տեր Եզնիկ Ղազարյանի հետ։  

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: