• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպանի հանդիպումը ք․Սոչիի քաղաքապետ Ա․Կոպայգորոդսկու հետ

03 ապրիլի, 2023

Ապրիլի 1–ին Կրասնոդարի երկրամաս կատարած այցի շրջանակում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ք․Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկու հետ։  Հանդիպումը կայացել է ք․Սոչիում մեկնարկող «Հայաստանի օրերը Ռուսաստանի մարզերում» ծրագրի շրջանակում։

ՌԴ-ում ՀՀ դեսպանը զրույցի ընթացքում նշել է, որ Սոչիում իրականացվող ծրագիրն ունի կարևոր նշանակություն, քանի որ տեղի հայ համայնքը Ռուսաստանի հայ համայնքների շրջանում ամենախոշորներից մեկն է։

Իր խոսքում դեսպանն անդրադարձել է երկու երկրների ժողովուրդների միջև պատմամշակութային կապերին և խոսել ընդհանուր պատմական հաղթանակների մասին՝ նշելով Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հիշատակի պահպանման կարևորությունը։

 ՌԴ-ում ՀՀ դեսպանն առանձին անդրադարձ է կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին և կարևորել ՌԴ-ի դերը տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման գործում։ Վ․Հարությունյանի խոսքով՝ Հայաստանը մեծապես կարևորում է երկու երկրների համագործակցությունն ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում։

Իր հերթին Ալեքսեյ Կոպայգորոդսկին նշել է, որ ք․ Սոչին հանդիսանում է Ռուսաստանի ամենաբազմազգ քաղաքներից մեկը, և տեղում բնակվող հայ համայնքը ամբողջությամբ ինտեգրված է քաղաքի տարբեր բնագավառներում։

Քաղաքապետի խոսքով՝ հայ համայնքային կառույցներն ու մշակութային միությունները հաջողությամբ համագործակցում են քաղաքի վարչակազմի հետ։

Հանդիպմանը Վ․Հարությունյանն ու Ա․Կոպայգորոդսկին մտքեր են փոխանակել միջտարածաշրջանային համագործակցության զարգացման հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել «քույր քաղաքներ» հռչակելու հնարավորության հարցը։

Կողմերը վստահություն են հայտնել, որ մեկնարկած մշակութային ծրագիրը նոր լիցք կհաղորդի ՀՀ և ՌԴ միջև հումանիտար և մշակութային հարաբերություններին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: