• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ․ Հարությունյանն այցելել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ

17 ապրիլի, 2023

Ապրիլի 14-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄՄՀՊԻ), որտեղ ապրիլի 10-ից 14-ն անցկացվել է «Հայաստանի շաբաթը» ծրագիրը։

Այցելության շրջանակում ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՄՄՀՊԻ-ի երիտասարդական քաղաքականության, սոցիալական աշխատանքի և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ստանիսլավ Սուրովցևի հետ։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում՝ հայաստանյան բուհերի և ՄՄՀՊԻ-ի միջև համագործակցության զարգացմանը, ինչպես նաև մտքեր են փոխանակել դիվ․ներկայացուցչության և բուհի միջև երիտասարդական քաղաքականության ոլորտում կապերի ամպրանդման վերբարեյալ։

Վ․Հարությունյանն ելույթ է ունեցել նաև «Հայաստանի շաբաթը» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը։ Իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է ճանաչողական և մշակութային ուղղվածությամբ համանման նախաձեռնությունների իրականացման կարևորությունը, ինչպես նաև անդրադարձել հայ-ռուսական մշակութային և հասարակական կապերի ամրապնդման գործում երիտասարդության դերին։

Դեսպան Վ․Հարությունյանը հայտնել է նաև պատրաստակամություն հետագայում ևս նպաստել դեսպանության և ռուսաստանյան բուհերի հայկական միությունների հետ համագործակցության զարգացմանը։

Միջոցառումը շարունակվել է համերգային ծրագրով, որի շրջանակում ելույթներով հանդես են եկել ՄՄՀՊԻ-ի և այլ բուհերի հայ ուսանողները։

«Հայաստանի շաբաթը» ծրագիրը՝ կազմակերպված ՄՄՀՊԻ-ի հայկական ուսանողական միության կողմից, մեկնարկել էր ապրիլի 10-ին։ Նախաձեռնության շրջանակում կայացել են ցուցահանդեսներ, վարպետության դասընթացներ, թեմատիկ դասախոսություններ և այլ միջոցառումներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: