• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպանությունում կայացել է հանդիպում Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ

10 մայիսի, 2023

Մայիսի 8-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության Մշակութային կենտրոնում կայացել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Ռոզալիա Աբգարյանի և Ներսես Սիմոնյանի հետ։ Վետերանները Հայաստանից ժամանել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ՝ կապված Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 78-ամյակի կապակցությամբ անցկացվող տոնակատարությունների հետ։

Իր խոսքում դեսպան Վ.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վետերաններին Մեծ Հաղթանակի համար՝ նշելով, որ այն փոխեց համաշխարհային պատմության ընթացքն ու ապահովեց արժանապատիվ կյանք՝ բազմաթիվ սերունդների համար։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է ֆաշիզմի դեմ ընդհանուր Հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած ավանդը։

Հանդիպման ընթացքում դեսպանը վետերաններին շնորհել է «Անկախ պետությունների վետերանների (թոշակառուների) հասարակական կազմակերպությունների համագործակցություն» միջազգային միության համակարգող խորհրդի (նախագահ՝ գեներալ-գնդապետ Վասիլի Վոլկով) հուշամեդալը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: