• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ.Հարությունյանի հանդիպումը Սվերդլովսկի մարզի նահանգապետ Ե.Կույվաշևի հետ

11 մայիսի, 2023

Մայիսի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության պատվիրակությունը՝ դեսպան Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ Եկատերինբուրգում հանդիպում է ունեցել Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

Կողմերը քննարկել են տարբեր բնագավառներում, այդ թվում՝ առևտրաարդյունաբերական և հումանիտար-կրթական ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարային ուղղությունների զարգացման առկա ներուժը։

Նշելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ Վ.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարությանը՝ բազմազգ և բազմադավան տարածաշրջանում տեղի հայ համայնքին ազգային ինքնությունը պահպանելու հնարավորություն ընձեռելու համար։ Դեսպանի կողմից ընդգծվել է համայնքի կարևոր դերը՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում։

Վ.Հարությունյանը ներկայացրել է նաև «Հայաստանի օրերը Սվերդլովսկի մարզում» նախագծի գաղափարը, որը խթան կհանդիսանա Հայաստանի և տարածաշրջանի միջև մշակութային կապերի զարգացման համար։

Նահանգապետ Ե.Կույվաշևը, հետաքրքրություն հայտնելով համատեղ ծրագրերի իրականացման նկատմամբ, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը Սվերդլովսկի մարզի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է։ Նրա կողմից նշվել է նաև ԻՆՆՈՊՐՈՄ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին հայկական կողմի ակտիվ մասնակցությունը։ Նշելով Եկատերինբուրգը երկրի ուսանողական մայրաքաղաք դարձնելու ձգտումը՝ Ե.Կույվաշևն ընդգծել է կրթության և բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ոլորտներում փոխգործակցության և  համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Ե.Կույվաշևը հայտնել է, որ իրենք ուրախ կլինեն տեսնել հայ ուսանողների մարզական պատվիրակությանը՝ 2023 թվականի օգոստոսին Եկատերինբուրգում կայանալիք Համալսարանական սպորտի միջազգային փառատոնի մասնակիցների թվում։

Հանդիպմանը մասնակցել է Սվերդլովսկի մարզում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: