• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ.Հարությունյանի հանդիպումը Եկատերինբուրգի քաղաքապետ Ա.Օրլովի հետ

12 մայիսի, 2023

Մայիսի 12-ին՝ Սվերդլովսկի մարզ կատարած այցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպում է ունեցել Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովի հետ։

ՀՀ դեսպանը՝ ի դեմս Ա.Օրլովի, շնորհակալություն է հայտնել Եկատերինբուրգի քաղաքապետարանին՝ «Հայաստանի օրերը Սվերդլովսկի մարզում» նախագիծն անցկացնելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար՝ նշելով, որ նախագիծը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև հումանիտար և մշակութային կապերի զարգացմանը։ Վ.Հարությունյանը հավելել է, որ Սվերդլովսկի մարզն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի այն 70 տարածաշրջանների շարքում, որոնց հետ պայմանագրեր են կնքված գիտատեխնիկական, առևտրատնտեսական և մշակութային ոլորտներում, և նշել երկու երկրների միջև ստորագրված՝ 2022-2027թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագրի շրջանակներում հետագա փոխգործակցության կարևորությունը։ Դեսպանը նաև վստահություն է հայտնել, որ 2023 թվականին ստորագրված՝ Երևանի քաղաքապետարանի և Եկատերինբուրգի վարչակազմի միջև համագործակցություն հաստատելու մասին մտադրությունների հուշագիրն էական ներդրում կունենա սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացման գործում, թույլ կտա զարգացնել միջքաղաքային մշակութային և գիտական ​​կապերը, ինչպես նաև ակտիվացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։

Իր հերթին Ա.Օրլովը նշել է, որ Եկատերինբուրգը Ռուսաստանի բազմազգ քաղաքներից մեկն է, և տեղում բնակվող հայ համայնքն ամբողջությամբ ինտեգրված է քաղաքի կենսագործունեության տարբեր ոլորտներում։

Ա.Օրլովը բարձր է գնահատել Սվերդլովսկի մարզում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գործունեությունը՝ տարածաշրջանի և Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության ամրապնդման գործում։

Քաղաքապետն անդրադարձել է նաև Եկատերինբուրգի պատվիրակության և տարածաշրջանի գրեթե երկու տասնյակ առաջատար ձեռնարկությունների ղեկավարների՝ վերջերս Երևան կատարած այցին և վստահություն հայտնել, որ այն կնպաստի Ուրալյան տարածաշրջանի և Հայաստանի միջև գործարար կապերի ամրապնդմանն ու թույլ կտա զարգացնել փոխշահավետ համագործակցության նոր ուղղություններ։

Հանդիպմանը մասնակցել է Սվերդլովսկի մարզում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: