• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպանի հանդիպումը ք․Եկատերինբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

12 մայիսի, 2023

Մայիսի 12-ին՝ Սվերդլովսկի մարզ կատարած այցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Եկատերինբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Վ.Հարությունյանն իր խոսքում նշել է համայնքի կարևոր կապող դերը՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացման և ամրապնդման գործում։

Դեսպանն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը, որն առանցքային գործոն է հանդիսանում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար։

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը պատասխանել է հայրենակիցների բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում առկա իրավիճակին։

Վ.Հարությունյանն այցելել է նաև Եկատերինբուրգի «Սուրբ Կարապետ» Հայ Առաքելական եկեղեցի և հանդիպել եկեղեցու առաջնորդ Տեր Արիստակես քահանա Օհանյանի հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: