• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ.Հարությունյանի հանդիպումը Պերմի երկրամասի նահանգապետ Դ.Մախոնինի հետ

15 մայիսի, 2023

Մայիսի 15-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության պատվիրակությունը՝ դեսպան Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել է Պերմի երկրամաս, որի շրջանակներում հանդիպում է ունեցել երկրամասի նահանգապետ Դմիտրի Մախոնինի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Պերմի երկրամասի միջև համագործակցության ակտիվացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության մասին հիմնարար համաձայնագրի, ինչպես նաև Հայաստանի քաղաքներից մեկի և Պերմ քաղաքի միջև քույրացման մասին պայմանագրի ստորագրման հնարավորությանը վերաբերող հարցեր։ Վ.Հարությունյանը նշել է Պերմի երկրամասի զգալի ներուժը՝ երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված՝ 2022-2027թթ.. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագրի շրջանակներում փոխշահավետ համագործակցության իրականացման գործընթացում։

Քննարկվել են նաև Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում համագործակցության հեռանկարները՝ Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի դասավանդման մասով։ Դ.Մախոնինը պատրաստակամություն է հայտնել համակողմանի աջակցություն ցուցաբերել՝ Պերմի երկրամասում հայոց լեզվի ուսուցման կազմակերպման հարցում։

Հանդիպման ընթացքում դեսպանը նշել է հայ համայնքի կարևոր կապող դերը՝ երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման գործում։

Նահանգապետ Դ.Մախոնինն, իր հերթին, ներկայացրել է Պերմի երկրամասի արդյունաբերական և գիտակրթական ներուժը՝ նշելով, որ տեղի հայ համայնքը ներգրավված է երկրամասի կենսագործունեության  բոլոր ոլորտներում և նշանակալի ներդրում ունի տարածաշրջանի զարգացման գործում։

Հանդիպմանը մասնակցել է Սվերդլովսկի մարզում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: