• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության պատվիրակության հանդիպումը Տյումենի մարզի նահանգապետի և Տյումենի քաղաքապետի հետ

20 հունիսի, 2023

Հունիսի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության՝ Տյումենի մարզ կատարած այցի շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորի և Տյումենի քաղաքապետ Ռուսլան Կուխարուկի հետ։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Տյումենում ՀՀ պատվավոր հյուպատոս Աբրահամ Հովեյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ և Տյումենի մարզի միջև  տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը, միջտարածաշրջանային համագործակցությանը, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի, բիզնեսի և փոխադարձ ներդրումների ոլորտներում փոխգործակցությանը։ Կողմերը երկուստեք ընդգծել են իրենց հետաքրքրվածությունը՝ գործարար շրջանակների միջև ուղիղ շփումներ հաստատելու հարցում։ Կողմերը կարևորել են նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաև հաստատել՝ Հայաստանի Հանրապետության և Տյումենի մարզի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և սոցիալական ոլորտներում համագործակցության վերաբերյալ հիմնարար համաձայնագրի ստորագրման շուրջ փոխադարձ հետաքրքրվածությունը, ինչը թույլ կտա համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնել։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: