• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Տյումենի մարզում տեղի է ունեցել Սուրբ Մեսրոպ Մաշտոց հայկական առաջին եկեղեցու, Մարշալ Բաղրամյանի անվան հայ-ռուսական բարեկամության պուրակի և Մարշալ Բաղրամյանի հուշարձանի բացման արարողությունը

20 հունիսի, 2023

Հունիսի 18-ին Տյումենի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց հայկական եկեղեցու,  Մարշալ Բաղրամյանի անվան հայ-ռուսական բարեկամության պուրակի և Մարշալ Բաղրամյանի հուշարձանի բացման արարողությանը։

Միջոցառմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ռուսական կողմից՝ Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորը, Տյումենի քաղաքապետ Ռուսլան Կուխարուկը, Եկատերինբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Խարլովը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ, ինչպես նաև Մարշալ Բաղրամյանի թոռը՝ Իվան Բաղրամյանը և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Տաճարի օծման արարողությունն իրականացրել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Միջոցառման շրջանակներում ելույթ է ունեցել «Նաիրի» ժողովրդական պարի համույթը, կազմակերպվել է  պատվիրակությունների անդամների կողմից ծառատունկ և  շրջայց պուրակի՝ «Քրիստոնյա Հայաստան», «Գրի ստեղծում», «Ճակատամարտ՝ հանուն հավատի», «Հայ ընտանիք», «Արվեստ (Հովհաննես Այվազովսկի)», «Մշակույթ (Արամ Խաչատրյան)», «ԽՍՀՄ ժողովուրդների սխրանքները Հայրենական մեծ պատերազմում» թեմատիկ ցուցադրություններով։

Փոխվարչապետ Մ.Գրիգորյանն իր խոսքում նշել է պատմական հայրենիքից դուրս եկեղեցու կարևորությունը, առաջին հերթին, հոգևոր հիմքերի և ազգային ինքնության պահպանման տեսակետից։

Իր հերթին, Տյումենի մարզի նահանգապետ Ա.Մոորն ընդգծել է տարածաշրջանում ազգամիջյան և միջկրոնական կապերի պահպանման, զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դարեր շարունակ Տյումենում բնակվել են բազմաթիվ ազգությունների և դավանանքների ներկայացուցիչներ, որոնք իրենց զգալի ներդրումն են ունեցել տարածաշրջանի զարգացման գործում։

Դեսպան Վ․Հարությունյանն իր խոսքում նշել է երկու ժողովուրդների միասնականությունն ու բարեկամությունը խորհրդանշող նախագծերի կարևորությունը, ինչպես նաև անդրադարձել Հայրենական մեծ պատերազմի տարիներին հերոսական պայքարում հայ ժողովրդի և, մասնավորապես, Մարշալ Բաղրամյանի ունեցած ավանդին։

Տյումենի մարզում առաջին հայկական եկեղեցու շինարարությունը մեկնարկել է 2019 թվականին՝ Տյումենում ՀՀ պատվավոր հյուպատոս Աբրահամ Հովեյանի նախաձեռնությամբ և անմիջական ջանքերով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: