• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ.Հարությունյանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստին

24 հուլիսի, 2023

Հուլիսի 21-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանն Իրկուտսկում մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստին, որը նվիրված էր Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտակրթական համագործակցության, ինչպես նաև միջտարածաշրջանային միջբուհական փոխգործակցության թեմաներին։

Ողջույնի խոսքում Վ.Հարությունյանն ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնումը Հայաստանի և Ռուսաստանի համատեղ հումանիտար ծրագրերի կարևորագույն ուղղություններից է։ Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի ուսումնասիրմանն ուղղված համալիր միջոցառումներին և նշել դեսպանության հետևողական և ակտիվ համագործակցությունը ռուսաստանյան մի շարք բուհերի հետ։

Նիստին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն, ով անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության թեմային, առկա սպառնալիքներին և ներկայացրել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետ կապված իրավիճակը։

Նիստի ավարտին ՀՀ Կոտայքի և ՌԴ Իրկուտսկի մարզերի, ինչպես նաև Արմավիր և Իրկուտսկ քաղաքների միջև ստորագրվել են համագործակցության հուշագրեր։

Ա.Արշակյանի առաջարկով հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2024 թվականին՝ Դիլիջան քաղաքում։

Նույն օրը միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի մասնակիցները ծաղկեպսակ են դրել Հաղթանակի հուշահամալիրի Անմար կրակի մոտ:

Հուլիսի 21-ին ՀՀ պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևի և տեղի հայ համայնքի հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: