• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ.Հարությունյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Պ.Կապուրի հետ

07 օգոստոսի, 2023
Դեսպան Վ.Հարությունյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Պ.Կապուրի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Օգոստոսի 4-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի դեսպան Պավան Կապուրի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները։

Դեսպան Վ.Հարությունյանը գործընկերոջը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին  Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Վ.Հարությունյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակը հատել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի սահմանը՝ ըստ էության բացահայտելով խաղաղ բնակչությանը փաստացի պաշարում հայտարարած Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։ Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել  բնակչության՝ սննդամթերքի, կենսական անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի հասանելիության բացակայության փաստի վրա։ Այս համատեքստում Դեսպանը նշել է Լաչինի միջանցքի հնարավորինս արագ ապաշրջափակման անհրաժեշտությունը։

Տեղի է ունեցել նաև մտքերի լայն փոխանակություն՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: