• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Ուլյանովսկում տեղի է ունեցել նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը

29 օգոստոսի, 2023

Օգոստոսի 27-ին Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքում տեղի է ունեցել նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը, որն իրականացրել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Միջոցառմանը մասնակցել են Ուլյանովսկի մարզի կառավարության ղեկավարի տեղակալ Վ.Անդրեևը, Ուլյանովսկի քաղաքապետ  Ա.Բոլդակինը, Ռուս Ուղղափառ եկեղեցու, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև Ուլյանովսկի մարզի և ՌԴ շուրջ 40 այլ շրջանների հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը մասնակցել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Գեղամ Ադամյանն, ով իր ելույթում ընդգծել է պատմական հայրենիքից դուրս եկեղեցու դերն ու կարևորությունը, առաջին հերթին, հոգևոր հիմքերի և ազգային ինքնության պահպանման տեսանկյունից։ Գ.Ադամյանը նաև նշել է, որ նմանատիպ միջոցառումները ևս մեկ անգամ վկայում են հայ և ռուս ժողովուրդների հոգևոր արժեքների ընդհանրության մասին և է ՛լ ավելի են ամրապնդում հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերությունները։

Իրենց հերթին, Վ.Անդրեևը և Ա.Բոլդակինը  շնորհավորել են տեղի հայ համայնքին եկեղեցու բացման կապակցությամբ՝ նշելով, որ մարզային և քաղաքային իշխանությունները կշարունակեն հետայսու ևս աջակցություն ցուցաբերել մարզում բնակվող բոլոր ազգային փոքրամասնություններին և դավանանքների հետևորդներին:

 

 

 

 

 

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: