• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Ռուսաստանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանների հանդիպումը

15 սեպտեմբերի, 2023
Ռուսաստանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանների հանդիպումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2023թ. սեպտեմբերի 14-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում կայացավ ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի և Ֆրանսիայի դեսպան Պյեր Լևիի հանդիպումը։

Զրուցակիցներն անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

Հանգամանալից քննարկվեց Հարավային Կովկասում իրավիճակը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծայրահեղ ծանր իրավիճակը, Հայաստանի պետական սահմանի և ԼՂ հետ շփման գծի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կուտակումները, միջնորդների կողմից ձեռնարկվող քայլերը։

Դեսպան Հարությունյանը վերահաստատեց ՀՀ հանձնառությունը՝ լուծելու Ադրբեջանի հետ առկա խնդիրները բացառապես քաղաքական ճանապարհով։

Կողմերը պայմանավորվեցին շարունակել շփումները՝ միտված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: