• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Դեսպան Վ.Հարությունյանը Մոսկվայում մասնակցել է Յարոսլավլի մարզի տնտեսական և ներդրումային ներուժի շնորհանդեսին

18 սեպտեմբերի, 2023

Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՌԴ կառավարությանն առընթեր Յարոսլավլի մարզի կառավարության ներկայացուցչությունում մասնակցել է հայ գործարար շրջանակների ներկայացուցիչների և ձեռներեցների համար կազմակերպված՝ Յարոսլավլի մարզի տնտեսական և ներդրումային ներուժի շնորհանդեսին: Միջոցառմանը մասնակցել է Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը:

Իր խոսքում դեսպան Վ.Հարությունյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով կողմերի ներդրումային և տնտեսական մեծ հնարավորությունները, ինչպես նաև հայկական կողմի պատրաստակամությունը՝ Յարոսլավլի մարզի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում:

Իր կողմից Յարոսլավլի մարզի նահանգապետ Մ.Եվրաևն ընդգծել է Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության ընդլայնման, ներդրողների ներգրավման, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև փոխշահավետ ուղիղ կապերի հաստատման հարցում շահագրգռվածությունը: Որպես համագործակցության հեռանկարային ոլորտներ՝ նշվել են զբոսաշրջությունն ու ագրոարդյունաբերական համալիրը։

Յարոսլավլի մարզում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանի աջակցությամբ կազմակերպված հանդիպման մասնակիցներին ներկայացվել է Յարոսլավլի մարզի ներդրումային և տնտեսական ներուժի շնորհանդեսը: Առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող առաջարկություններով հանդես են եկել ավելի քան 20 հայկական և Յարոսլավլի ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը մասնակցել են «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի անդամներն ու Հայ ձեռներեցների ասոցիացիայի ներկայացուցիչները: Հանդիպման ավարտին Յարոսլավլի մարզի առևտրաարդյունաբերական պալատի և «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ հետագա համագործակցությանն, ինչպես նաև կողմերի միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի հետևողական իրականացման շուրջ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: