• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Մոսկվայում «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշու-Հարմինույա-Արմինա» ցուցադրության պաշտոնական բացումը

30 հոկտեմբերի, 2023

Հոկտեմբերի 30-ին Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում  Հայաստանի և Ռուսաստանի առաջատար թանգարանների համագործակցությամբ կայացավ «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշու-Հարմինույա-Արմինա» ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը:

Միջոցառման բացմանը ներկա էին ինչպես ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի և հայ համայնքի  ներկայացուցիչները, Հայաստանի Պատմության և էրեբունի թանգարանների տնօրենները, այնպես էլ ՌԴ Մշակույթի նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչները, ՌԴ պետական պատմական թանգարանի և այլ առաջատար թանգարանների տնօրենները։

Ցուցանմուշները բերվել էին ինչպես «Հայաստանի պատմության» և «Էրեբունի» թանգարաններից, այնպես էլ «Ռուսաստանի պետական պատմական» թանգարանից և «Էրմիտաժից»։

Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Դեսպանության աշխատակազմի ղեկավար Արտակ Գաբրիելյանը՝ ընթերցելով ՌԴ-ում ՀՀ դեսպանի ուղերձը։ Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ցուցադրությունը բարձր մակարդակով կազմակերպելու և Հին Հայկական մշակույթը հանդիսատեսի լայն շրջանակին հասանելի դարձնելու համար՝ ուղերձում նշվեց երկու դաշնակից պետությունների համագործակցությամբ նմանօրինակ  նախաձեռնությունների շարունակական կյանքի կոչման անհրաժեշտությունը։

Ի նշանավորումն «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշու-Հարմինույա-Արմինա» ցուցադրության կազմակերպման նպատակով տարված պրոֆեսիոնալ աշխատանքի՝ Դեսպանությանը կից մշակույթի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն մշակույթի կենտրոնի հուշամեդալներ և պատվոգրեր հանձնեց ցուցադրության կազմակերպիչներին։ 

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՌԴ մշակույթի նախարարության ներկայացուցիչը և ՌԴ մի շարք թանգարանների տնօրեններ։ 

Ցուցադրությունը այցելուների համար բաց է մինչև 2024 թվականի հունվարի 28-ը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: