• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Սանկտ- Պետերբուրգում մասնակցել է միջազգային մշակութային համաժողովին

18 նոյեմբերի, 2023

Նոյեմբերի 16-18-ը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է միջազգային մշակութային համաժողովին, որն այս տարի ստացել է «Միացյալ մշակույթների ֆորում» անվանումը:

Համաժողովի միջոցառումներին մասնակցել են 73 երկրների և 56 պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներ, այդ թվում ՝ ԱՊՀ-ից, ՇՀԿ-ից, ԲՐԻԿՍ-ից: Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի խոսքով ՝ այս տարի համաժողովին մասնակցել է 34 մշակույթի նախարար:

Միջոցառման կազմակերպիչներն էին ՌԴ կառավարությունը, մշակույթի նախարարությունը, Սանկտ Պետերբուրգի իշխանությունները և Էրմիտաժը:

«Մշակութային ինքնիշխանությունը որպես պետական ինքնության հիմք» թեմայով պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մասնակցությամբ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Հարությունյանը հանդես է եկել ելույթով։

Դեսպանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկա բարդ ժամանակաշրջանում երկրի եւ ժողովրդի մշակութային ինքնիշխանության պահպանումը յուրաքանչյուր պետության գլխավոր խնդիրն ու պատասխանատվությունն է ՝ նշելով, որ մարդկության կայուն զարգացման համար այժմ առավել սուր է արժեքների հարցը՝ դրանց միավորումը սահմանելով որպես համաշխարհային վերափոխումների կայուն զարգացման բարձրագույն դրսևորում:

Հարությունյանը վստահություն է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգի համաժողովը ոչ միայն կմիավորի բոլոր երկրներին իրենց յուրահատուկ ժառանգությամբ և ինքնատիպությամբ, այլև «կստեղծի համաշխարհային մեկ, ընդհանուր հարթակի նախադեպ, որտեղ մշակույթների ինքնիշխանությունը միավորվում է մեկ դաշտում»:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: