• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Էրմիտաժ թանգարանում բացվել է Էրեբունի ամրոցի և Ուրարտու պետությանը նվիրված ցուցահանդես

15 փետրվարի, 2024

Փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ պետական ​​թանգարանում մասնակցել է «Էրեբունիի անկյունը Էրմիտաժում» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Էրեբունի պատմահնագիտական ​​արգելոց-թանգարանի և Պետական ​​Էրմիտաժի համագործակցության շրջանակներում։

Բարձր գնահատելով միջոցառման կարևորությունը՝ դեսպան Հարությունյանը նշել է, որ ներկայացված նմուշները հնարավորություն են ընձեռնում ծանոթանալու Հայաստանի՝ որպես մարդկության զարգացման օրրաններից մեկի հնագույն պատմությանը։

«Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում հաշված րոպեների ընթացքում կարելի է խեղաթյուրել արյամբ և մարդկային սխրանքներով կերտված ժողովուրդների պատմությունը։ Դա վերաբերում է նաև Հայաստանի իրական հնագույն պատմությանը, որն այսօր որոշ երկրներ, ելնելով սեփական շահերից, փորձում են խեղաթյուրել էժանագին գործիքակազմերի միջոցով»,- հավելել է դեսպան Հարությունյանը։

Շնորհակալություն հայտնելով Էրմիտաժ թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջմշակութային երկխոսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար՝  ՀՀ դեսպանը հանձնել է նրան Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալը։  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: