• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովին շնորհվել է ՀՀ պետական պարգև

15 նոյեմբերի, 2024

Սեպտեմբերի 11-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովին շնորհվել է Երախտագիտության մեդալ՝ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման և Հայաստանում աղետալի ջրհեղեղի հետևանքների վերացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Նոյեմբերի 12-ին ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ նախագահի հանձնարարությամբ պետական պարգևը հանձնել է            Օ․Բելոզյորովին։

Հանդիպմանը ՀՀ դեսպանը ՀՀ վարչապետի անունից և իր կողմից սրտանց շնորհակալություն է հայտնել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար անձնակազմին օգնության համար։ Նա հավելել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ռուս մասնագետների մասնակցությունը նման կարևոր գործում։

Հանդիպումն անցել է ընկերական և ջերմ մթնոլորտում։

 

Մայիսի 25-ից 26-ը Հայաստանի հյուսիսում հորդառատ անձրևների պատճառով Աղստև և Դեբեդ գետերը վարարել են, որի հետևանքով հեղեղվել է Ալավերդի քաղաքի մի մասը և հարակից մի քանի գյուղ։ Աղետի հետևանքների վերացման աշխատանքներում «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ակտիվ մասնակցության շնորհիվ հաջողվել է օպերատիվ իրականացնել և ժամկետից շուտ ավարտել երկաթուղու վերականգնման աշխատանքները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: