• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Քաղաքացիություն
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

16 հոկտեմբերի, 2026

2026թ․ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն։ Միջոցառմանը ներկա էին 350-ից ավելի հյուրեր, որոնց թվում էին՝ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Անդրեյ Ռուդենկոն և Սերգեյ Ռյաբկովը, ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության վարչության պետ Իգոր Նեվերովը, ՌԴ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Ընդունելությանը ներկա էին նաև ՌԴ-ում հավատարմագրված հինգ տասնյակից ավելի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, գիտակրթական, մշակութային, առողջապահական  ոլորտների և գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր ելույթում շնորհավորեց ներկաներին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ՝ նշելով․ «Այսօր՝ Անկախության 35-ամյակի օրը, մենք հպարտությամբ ենք հայացք նետում անցած ուղուն, բայց միևնույն ժամանակ պարտավոր ենք մտածել ապագայի մասին, որովհետև պետությունը միայն այն չէ, թե ինչ ենք մենք ստացել նախորդ սերունդներից։ Դա ամենօրյա աշխատանք է, պատասխանատվություն, ազնվություն, գիտելիք, մասնագիտական նվիրվածություն և քաղաքացիական գիտակցում: Հայաստանի ապագան կերտվում է ոչ միայն պատմական մեծ պահերին, այլև ստացած յուրաքանչյուր գիտելիքի, ստեղծված յուրաքանչյուր գործի, պահպանված յուրաքանչյուր արժեքի, քաղաքացիական պատասխանատվության յուրաքանչյուր դրսևորման միջոցով»:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ դեսպան Արսենյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները բազմաշերտ են, ընդգրկելով քաղաքականությունը, անվտանգությունը, տնտեսությունը, էներգետիկ ոլորտը, մշակույթը, հասարակությունների միջև ձևավորված միջանձնային կապերը, որոնք շարունակում են մնալ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հիմքում։

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն իր ելույթում, շնորհավորելով  ՀՀ Անկախության 35-ամյա տարեդարձը, անդրադարձավ նաև ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում դրանց զարգացմանը, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում համագործակցությանն ու Հարավային Կովկասում Ռուսաստանի դերին։ ՌԴ փոխարտգործնախարարը նշեց․ «Ռուսաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կողմ է Հայաստանի իրական ինքնիշխանությանը։ Երևանը համարում ենք մեր բնական ռազմավարական դաշնակիցը Հարավային Կովկասում։ Մոսկվան շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային և ներդրումային գործընկերը, նրա տնտեսական, պարենային և էներգետիկ անվտագության երաշխավորը։ Պատասխանատվությամբ ենք վերաբերվում բոլոր պարտավորություններին»։

Միջոցառումն ուղեկցվեց երաժշտական կատարումներով, իսկ վերջում մատուցվեց ավանդական հյուրասիրություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: