• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Քաղաքացիություն
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում

17 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 9-16-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերին նվիրված միջոցառումների շարք։ Թատերական բեմադրությունները, պարարվեստը, ջազային և ակադեմիական երաժշտությունը միավորող ծրագիրը ռուսաստանյան հանդիսատեսին ներկայացրեց Հայաստանի ժամանակակից մշակութային կյանքի տարբեր ուղղությունները։ Մոսկովյան հանդիսատեսին ներկայացան Հայաստանի պարարվեստի  «Բարեկամություն» պետական անսամբլը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը «Օֆֆլայն», Երևանի Կ.Ս.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը «Առյուծը ձմռանը» ներկայացումներով, Հայաստանի էստրադային ջազ նվագախումբը և դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։

Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահում տեղի ունեցած Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի գալա համերգով ամփոփվեցին Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը: Միջոցառմանը ներկա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր ողջույնի խոսքում, արժևորեց մշակույթի դերը՝ որպես մշակութային երկխոսության նոր հարթակներ բացահայտելու եզակի հնարավորություն, նշելով՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկարամյա մշակութային հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, մարդկային շփումների և միմյանց պատմական ու հոգևոր ժառանգության նկատմամբ հետաքրքրության վրա»։

Նախարարը հավելեց նաև, որ Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում կարևոր հնարավորություն են՝ ռուսաստանյան հանրությանը ներկայացնելու հայկական արվեստի հարստությունն ու բազմազանությունը, ազգային մշակույթի ինքնատիպությունը, դրա խորը պատմական արմատներն ու ժամանակակից ստեղծագործական որոնումները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: