• Հայերեն
  • Русский
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Գլխավոր հյուպատոսություններ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Քաղաքացիություն
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՌԴ միգրացիոն կանոնների փոփոխություններ

Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հանդիպումները

17 նոյեմբերի, 2026

Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերին նվիրված միջոցառումների  շրջանակներում պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ մշակույթի, գիտության և բարձրագույն կրթության, սպորտի նախարարների հետ։

ՀՀ ԿԳՄՍ և ՌԴ մշակույթի նախարարների հանդիպմանը ստորագրվեց 2027-2029թթ․ մշակույթի ոլորտում ՀՀ ԿԳՄՍ և ՌԴ մշակույթի նախարարության միջև համագործակցության ծրագիրը։ Կողմերը վերահաստատեցին, որ ծրագիրը կնպաստի մշակութային համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը, համատեղ նախաձեռնությունների համակարգված իրականացմանը և երկու երկրների մշակութային հաստատությունների միջև կապերի ընդլայնմանը։

Նախարար Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացմանն աջակցելու համար՝ վստահություն հայտնելով, որ Մշակույթի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումները հետաքրքիր և հեռանկարային կլինեն՝ երկու երկրների միջև մշակութային համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու տեսանկյունից, կարևորելով առկա ներուժի լիարժեք օգտագործումը և նոր նախաձեռնությունների իրականացումը։

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ հանդիպանը ստորագրվեց Ռուս֊հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը։ Որպես համագործակցության ուղղություններ՝ երկու երկրների նախարարները քննարկեցին հայկական և ռուսական գիտական կազմակերպությունների ու համալսարանների մասնակցությունը ՌՀՀ բազայի վրա իրականացվող համատեղ հետազոտական և կրթական նախագծերին։ Անդրադարձ է եղել նաև Ռուս-հայկական համալսարանի գիտահետազոտական ստորաբաժանումը Հայաստանում ձևավորվող Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքում ինտեգրելու հնարավորությանը՝ կարևորելով գիտության և կրթության բնագավառներում հարաբերությունների խորացմանը միտված քայլերը։

Ժաննա Անդրեասյանը և ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարևի հետ քննարկեցին սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները՝ կարևորելով հաշմանդամություն ունեցող մարզիկների պատրաստման մեթոդաբանությունը և մասնագիտական փորձի փոխանակումը։ Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության զարգացման 2027 թվականի միջոցառումների ծրագիրը»։

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժ․Անդրեասյանի ղեկավարած պատվիրակությունն այցելեց ՌԴ Դուբնա քաղաքի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտ, որտեղ տեղի ունեցավ հանդիպում ինստիտուտի տնօրեն Գ․Տրուբնիկովի հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվեց ֆունդամենտալ և կիրառական գիտության բնագավառներում համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

101990, Ռուսաստան, Մոսկվա,
Արմյանսկի փակ. 2
Հեռ.` +7 (495) 624 12 69

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: